Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Աճեցվում են մարդկային հյուսվածքներ. news

Աճեցվում են մարդկային հյուսվածքներ. news

NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/  սկսել են մարդկային բջիջներ աճեցնել:  Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան, հայտնում է The Independent-ը:


Այնտեղ է հասցվել մեծահասակ մարդու ցողունային բջիջներով 250 փորձանոթ: Գիտնականների կարծիքով անկշռելիության պայմաններում դրանք կարող են բնականոն կերպով վերածվել ոսկրերի, աճառների և այլ օրգանների:


Փորձը կատարվում է  Space Tango ընկերության CubeLab մոդուլի մինի-լաբորատորիայում: Դա փակ և ստերիլ համակարգ է, որտեղ պահպանվում է մշտական անփոփոխ ջերմաստիճան:


Եթե չօգտագործվի պաշտպանիչ մատրիցա, երկրի վրա ցողունային բջիջներից ստացվում է միաշերտ հարթ հյուսվածք: Գիտնականները ենթադրում են, որ գրավիտացիայի բացակայությունը պետք է դրդի եռաչափ հյուսվածքների զարգացումը առանց լրացուցիչ միջոցների օգտագործման:


Եթե գիտափորձը հաջող ընթանա, ապա այդ տեխնոլոգիան հնարավոր կլինի օգտագործել տրանսպլանտատներ ստանալու համար: Այդպիսի արհեստական օրգանները պետք կգան նոր դեղորայքների թեստավորման և լաբորատոր կենդանիների փոխպատվաստումների համար:

Սկզբնաղբյուր. news
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ